Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։ Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, Լագարդի պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2027 թվականի փետրվարի 7-ին։ Հոկտեմբերի 29-ին ԵԿԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Քրիստին Լագարդն այդ մասին տեղեկացրել է Կառավարիչների խորհրդին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։