ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ունեցած ելույթի ընթացքում ցուցադրաբար իր աշխատասեղանին է դրել «VETO» (վետո) գրությամբ կարմիր գլխարկ։ Այս քայլը հաջորդել է նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը, որում նա նշել էր, որ դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունների հարցում հանդես կգա որպես «պարոն վետո»։ Գլխարկի վրա առկա էր «VETO» գրությունը՝ սպիտակ տառերով։