Klix. Բոսնիա և Հերցեգովինայում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

Բոսնիա և Հերցեգովինայում Եվրամիության ռազմական զորակազմի (EUFOR) ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 11-ը ստացել են վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Բրչկո քաղաքի մերձակայքում գտնվող Գորիցեի շրջանում։ Ըստ հրապարակված տվյալների՝ զոհվածներից երկուսը Իտալիայի զինված ուժերի զինծառայողներ էին, իսկ մյուս երկուսը՝ Իտալիայի Կարմիր խաչի ռազմական ստորաբաժանման ներկայացուցիչներ։ Վիրավորված 11 անձանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Դեպքի վայր են ժամանել Բրչկոյի օկրուգի ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու շտապօգնության բրիգադները։ Տարածքն օպերատիվ կերպով շրջափակվել է։ Իշխանությունների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին, գույքին կամ տրանսպորտային միջոցներին վնաս չի պատճառվել, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Article source: News.am | Image credit: News.am

News Desk: News Desk is the editorial publishing account for Tringlobe Media News, covering breaking news, public affairs, entertainment, community developments and regional stories across Trinidad and Tobago, the Caribbean and internationally.