«Հիմա վճարելու ձեր հերթն է»․ Ռեզային Եվրոպային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային եվրոպական երկրներին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման մեջ՝ հայտարարելով, որ նրանք այժմ կրում են Իսրայելին ցուցաբերած աջակցության հետևանքները։ Ուրբաթ օրը X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ Ռեզային նշել է, որ նախկինում եվրոպական պետությունները հավանություն են տվել Իսրայելի գործողություններին, իսկ այժմ բողոքում են Իրանի հետ հակամարտության պատճառած տնտեսական վնասներից։ «Դեռ երեկ Եվրոպան հպարտանում էր սիոնիստական վարչակարգի կեղտոտ աշխատանքով։ Այսօր նա նվնվում է այն միլիարդների պատճառով, որոնք վատնում է Իրանի հետ պատերազմի վրա»,- գրել է պաշտոնյան՝ հավելելով, որ պատերազմն ու ահաբեկչությունն ունեն իրենց գինը, և այժմ եվրոպական երկրների հերթն է վճարել դրա համար։ Այս հայտարարությունը հնչել է տարածաշրջանային ռազմական հակամարտության տնտեսական հետևանքների վերաբերյալ Եվրոպայում աճող մտավախությունների ֆոնին։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով էներգակիրների գների աճը վերջին ութ ամսվա ընթացքում Եվրոպայի համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո։ Մերցը կոչ է արել հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման։

Article source: News.am | Image credit: News.am

News Desk: News Desk is the editorial publishing account for Tringlobe Media News, covering breaking news, public affairs, entertainment, community developments and regional stories across Trinidad and Tobago, the Caribbean and internationally.