Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Երևանի մի շարք վարչական շրջաններում և ՀՀ մարզերում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։ Երևան Կենտրոն վարչական շրջանում հոսանքազրկումներ կլինեն Կոնդ թաղամասի, Կառավարական ավտոպարկի, Պետական ավտոտեսչության վարչության, երաժշտական դպրոցի, ինչպես նաև Ս. Երևանցու, Ռուսթավելու, Արամի փողոցների որոշ հատվածներում (ժամը 10:00–15:00-ն ընկած ժամանակահատվածում)։ Արաբկիր վարչական շրջանում էլեկտրամատակարարումը կդադարեցվի Սունդուկյան, Հր. Քոչարի, Փափազյան, Ավետիսյան, Համբարձումյան, Վաղարշյան, Գուլակյան և Գյուլբենկյան փողոցների որոշ հասցեներում (12:00–14:00)։ Քանաքեռ-Զեյթունում հոսանքազրկումներ կլինեն Սուրենյան և Սարկավագի փողոցներում (11:00–17:00), Աջափնյակում՝ Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Ռոստոմյան, Լուկաշինի, Զոհրապի և Սարգսյան փողոցների որոշ հատվածներում (11:00–15:00)։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հոսանքազրկումը կվերաբերի Ռ. Մելիքյան և Սեբաստիայի փողոցներին (11:00–15:00), Էրեբունիում՝ Նոր Արեշի 46-րդ և 42-րդ փողոցներին (11:00–17:00), Շենգավիթում՝ Բագրատունյաց պողոտայի, Եղբայրության, Մանանդյան և Գարեգին Նժդեհի փողոցների որոշ հատվածներին (10:00–12:00), իսկ Նուբարաշենում՝ 11-րդ փողոցի հասցեներին (10:00–12:00)։ Մարզեր Էլեկտրամատակարարման ընդհատումներ են նախատեսված նաև Արմավիրի (Ոսկեհատ, Փարաքար, Թաիրով), Արագածոտնի (Ներքին Բազմաբերդ, Կաքավաձոր, Ագարակավան, Դիան), Արարատի (Արտաշատ, Սուրենավան, Տափերական, Շահումյան, Ոստան), Վայոց ձորի (Մալիշկա), Կոտայքի (Նոր Գեղի, Վերին և Ներքին Պտղնի), Գեղարքունիքի (Լճափ, Հայրավանք, Բերդկունք, Վաղաշեն, Շողակաթ, Աստղաձոր, Լուսակունք, Գեղամասար, Արտանիշ, Ջիլ), Լոռու (Շահումյան, Սպիտակ), Տավուշի (Դիլիջան, Թեղուտ), Շիրակի (Աշոցք) և Սյունիքի (Սիսիան, Դարբաս, Լծեն, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ, Թխկուտ, Լեհվազ, Վարդանիձոր) մարզերի մի շարք համայնքներում։ ՀԷՑ-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Article source: News.am | Image credit: News.am

News Desk: News Desk is the editorial publishing account for Tringlobe Media News, covering breaking news, public affairs, entertainment, community developments and regional stories across Trinidad and Tobago, the Caribbean and internationally.